ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այսօր Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում. Մենուա Սողոմոնյան

Այսօր Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում. Մենուա Սողոմոնյան

Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ ավելի կոնկրետ ու թիրախային ձևով է արտահայտում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու իր հանձնառությունը, ֆեյսբուքի իր էջում գրել է «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։
 
«Այսօր նա ճանաչել է Ադրբեջանը 86.6 հազար կմ քառակուսի տարածքում, ինչը ենթադրում է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։

Նիկոլ Փաշինյանը հանցանք է գործում Հայաստանի Հանրապետության սահմանադրության դեմ, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի դեմ, հայ ժողովրդի դեմ։

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը նշանակում է նպաստել Հայոց ցեղասպանության ևս մեկ փուլի իրականացմանը։

Նիկոլ Փաշինյանը ցեղասպան է։ Նիկոլ Փաշինյանին աջակցողները, ովքեր գիտակցում են այս հանգամանքը, դավաճաններ են», - նշել է նա։ 

  • Կիսվել: