կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Որոշ հանձնաժողովի նախագահներ կամ անդամներ դիտորդների գործողություններին շատ ագրեսիվ են արձագանքում. Սողոմոնյան

Որոշ հանձնաժողովի նախագահներ կամ անդամներ դիտորդների գործողություններին շատ ագրեսիվ են արձագանքում. Սողոմոնյան

Խախտումների եւ խնդիրների մի քանի տեսակ կարող ենք առանձնացնել. Մեկը տեխնիկական պատճառների հետեւանքով առաջացող խնդիրնեն են, որոնցից նշանակալի է ծրարների եզրային հատվածները իրար սոսնձված լինելու պատճառով դժվար է լինում քվեաթերթիկը ուղիղ տեղավորել ծրարում, որ ելուստը դուրս լինի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը:

«Դրա պատճառով խնդիրներ կառաջանան ձայների հաշվարկման ընթացքում, որովհետեւ հանձնաժողովների որոշ նախագահներ քաղաքացիներին ասում են՝ կարող եք ծալել քվեաթերթիկը, ինչը արգելված է: Այսինքն դրանք հնարավոր է համարվեն անվավեր քվեաթերթիկներ:

Տեխնիկական խնդիրներից է նաեւ տեսախցիկների կողմից գործողությունների արձանագրման ուշացումը: Այսինքն տեսախցիկը ֆիքսում է գործողությունից 15-40 վայրկյան հետո: Մեր դիտորդները արձանագրում են նաեւ տեսախցիկների կադրերի կորուստներ: Դա կարող է խնդրահարույց լինել ձայների հաշվարկի ժամանակ»,-ասաց ն:

Սողոմոնյանի  խոսքով, երկրորդ խումբ խնդիրները կապված են տեղամասերից դուրս տարբեր «գործունյա» մարդկանց գործունեության հետ. «Ստացել ենք բազմաթիվ ահազանգեր, որ վստահված անձինք, հիմնականում ՔՊ-ից, տեղամասում չեն մնում, ավելի շատ բակային հատվածում են անցկացնում, դիմավորում ու ճանապարհում են մարդկանց դիմավորելով, պաչելով, խոսելով, անընդհատ զանգեր կատարելով:

Ունենք ագրեսիվ հանձնաժողովի նախագահներ կամ անդամներ, որոնք դիտորդների գործողություններին շատ ագրեսիվ են արձագանքում, ասում են՝ ինչու ես նկարում:

Կան տեղամասեր, որտեղ պատշաճ պայմաններ ստեղծված չեն, օրինակ, դիտորդների համար նախատեսված տարածքը նիշայի մեջ է եւ նրանք չեն կարողանում պատշաճ դիտարկում իրականացնել:

  • Կիսվել: