երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ժողովրդի  իշխանությունը յուրացվել է և անկախ նրանից, թե այսօր քվեարկությունն ինչ արդյունքներ կունենա,  այս հարցը մնում է  առկախված.Սողոմոնյան

Ժողովրդի  իշխանությունը յուրացվել է և անկախ նրանից, թե այսօր քվեարկությունն ինչ արդյունքներ կունենա,  այս հարցը մնում է  առկախված.Սողոմոնյան

«Հայաքվեն» ժողովրդի պրոեկտն է: Այս մասին այսօր ԱԺ դիմաց «Հայաքվե» նախաձեռնության ակցիայի ժամանակ ասաց նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

Նա նշեց, որ ՔՊ-ն դրժել է իր նախընտրական խոստումները, կառավարության ծրագիրը չի իրականացնում, իսկ դա նշանակում է, որ ժողովրդի քվեով յուրացրած իշխանությունն ուղղակի յուրացրել է։

«Մենք այս օրակարգը տաք ենք պահում։ Սա ժողովրդի օրակարգն է։ Ժողովրդի  իշխանությունը յուրացվել է և անկախ նրանից, թե այսօր քվեարկությունն ինչ արդյունքներ կունենա,  այս հարցը մնում է  առկախված։ Ժողովրդից գողացված, ժողովրդից յուրացված  իշխանության հարցը մնում է  առկախված, մնում է  կախման կետերի վրա։

Մենք դնում ենք այդ կախման կետերն ու այդ օրակարգը միշտ թարմ ենք պահելու, որ ժողովրդի իշխանությունը յուրացված է, որ ժողովրդին պետք է վերադարձնել իր իշխանությունը: Մեր հավաքի նպատակը նաեւ սա է»,- ասաց Մենուա Սողոմոնյանը։

 

  • Կիսվել: