կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Այսօր իմ վերջին օրն էր»․ ԱԳ նախկին փոխնախարարը տեղափոխվում է աշխատանքի մասնավոր հատված

«Այսօր իմ վերջին օրն էր»․ ԱԳ նախկին փոխնախարարը տեղափոխվում է աշխատանքի մասնավոր հատված

Արտաքին գործերի արդեն նախկին փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ ինչու է հրաժարական ներկայացրել․

«Այսօր իմ վերջին օրն էր Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։ Բազմամյա միջազգային և դիվանագիտական գործունեությունից հետո նպատակ ունեմ ուժերս ներդնել մասնավոր հատվածում, փորձելով օգտակար լինել նաև տնտեսական, հատկապես` արտաքին տնտեսական ոլորտում։ Մինչ այդ, այս վերջին առիթն եմ օգտագործում խորը երախտագիտությունս հայտնելու Կառավարության, Ազգային Ժողովի և Արտաքին գործերի նախարարության իմ գործընկեներին համատեղ աշխատանքի և այն մեծ պատվի համար, որին ես արժանացել եմ այս տարիների ընթացքում։

Շնորհակալ եմ նաև սփյուռքի մեր գործընկերներին, ՀՀ գործընկեր երկրների ԱԳՆ-ներին, արտերկրում մեր դիվանագետներին և Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին մեր բեղմնավոր աշխատանքի, ինչպես նաև ջերմ շփումների ու բարեկամության համար։ Հուսով եմ դրանք կպահպանվեն հետագայում ևս, և այդ հարաբերությունները պահպանելու համար ես ջանք չեմ խնայի»։

  • Կիսվել: