ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Այսինքն Հադրութի, Մարտունու ու Ասկերանի շրջանները կմնային հայկական, եթե Փաշինյանը չմերժեր Պուտինի առաջարկը․ Իոաննիսյան

Այսինքն Հադրութի, Մարտունու ու Ասկերանի շրջանները կմնային հայկական, եթե Փաշինյանը չմերժեր Պուտինի առաջարկը․ Իոաննիսյան

Նիկոլ Փաշինյանը շատ լավ հիմնավորում է, որ նույնիսկ եթե ընդուներ Վլադիմիր Պուտինի` հոկտեմբերի 19-ի հրադադարի առաջարկը, Շուշին, միևնույնն է, ադրբեջանաբնակ էր լինելու։ Այս մասին իր գրառման մեջ նշել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Բայց ի՞նչ կասի Նիկոլ Փաշինյանը Հադրութի, Մարտունու ու Ասկերանի շրջանների մի շարք բնակավայրերի մասով, որոնց բնակչությունը միշտ եղել է հայկական և որոնք գրավվեցին հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 9-ի միջակայքում։

Այսինքն, այդ բնակավայրերը կմնային հայկական, եթե Փաշինյանը հոկտեմբերի 19-ին չմերժեր Պուտինի առաջարկը։ Փաշինյանի բախտը բերում է, որ իր քաղաքական հակառակորդները պոպուլիստ են ու Շուշիից բացի այլ բնակավայրի անուն չգիտեն»։

  • Կիսվել: