երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Այս պահին բոլոր բերման ենթարկվածները ազատության մեջ են. Գառնիկ Դանիելյան

Այս պահին բոլոր բերման ենթարկվածները ազատության մեջ են. Գառնիկ Դանիելյան

Այսօր ամբողջ Երևանում և մարզերում տեղի են ունեցել անհամաձայնության ակցիաներ։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բանոկւմ, ամփոփելով օրը, ասաց պատգամավոր Գառնիկ Դանելյանը` ամփոփելով օրը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Օրվա ընթացքում փակվել են` Նալբանդյան - Սայաթ-Նովա խաչմերուկում, Աբովյան փողոցը, Մոսկովյան փողոցը, Երվանդ Քոչար փողոցը, Հանրապետության փողոցը, Տերյան փողոցը Թումանյան-Խանջյան խաչմերուկը, Եղվարդի խճուղին, Աբովյան փողոցը ՛՛Մոսկվա՛՛ կինթոատրոնի հատվածում, Սայաթ-Նովայի պողոտան, Արմավիր քաղաքում` Չարենցի փողոցը: Իրազեկման ակցիա Գյումրիում, Բաղրամյան պողոտան Մաշտոց-Պուշկին խաչմերուկ, Մաշտոց-Արգիշտի խաչմերուկ, Լոռու մարզում իրականացվել է իրազեկման ավտոերթեր, իրազեկման ակցիա է իրականացվել Մետրոպոլիտենի տարբեր կայարաններում:  63 քաղաքացի բերման է ենթարկվել այդ թվում նաև անչափահասներ։

Անչափահասն ասել է՝ էս կարմիր բերետավորներն ինչքան են շատացել, որից հետո նրան բերման են ենթարկել:

Բոլորին ցուցաբերվել է փաստաբանական աջակցություն, բոլորն այս պահին ազատության մեջ են՛՛:

Դանիելյանի խոսքով` կարմիրբերետավորների կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով ՀՀ քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք, դասադուլներ են իրականացրել բազմաթիվ ուսանողներ և դպրոցականներ Երևանում, Գյումրիում, Աբովյանում և այլ քաղաքներում:

 

  • Կիսվել: