շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Այս իշխանության միակ ողջամիտ քայլը հանրային պահանջն ընդունելն ու խաղաղ հեռանալն է. Պետրոսյան

Այս իշխանության միակ ողջամիտ քայլը հանրային պահանջն ընդունելն ու խաղաղ հեռանալն է. Պետրոսյան

ՀՀ իշխանությունների գործելաոճը նման է սեփական ժողովրդի նկատմամբ պետական ահաբեկչության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տավուշը հանուն հայրենիքի շարժման ներկայացուցիչ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը:

՛՛Կիրացում տեղի ունեցողը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է: Որևէ իշխանություն իրավունք չունի նման կերպ նսեմացնելու իր քաղաքացու արժանապատվությունը, ահաբեկելու և պատերազմի սպառնալիքի ներքո, ուղիղ իմաստով խլելու սեփականության իրավունքով մարդուն պատկանող հողը, տունը:

Ակնհայտ է, որ Բաքվի պարտադրանքով կատարված սահմանազատումը չի բխում Հայաստանի շահերից։ Ավելին, ըստ մամուլի տեղեկությունների, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնում միջպետական ճանապարհի մի հատվածը և գազատարը, ինչը ռազմավարական նշանակություն ունի ՀՀ-ի համար։

Այս իշխանությունը պարտավոր է հաշվի նստել կառավարության և վարչապետի անհապաղ հրաժարականի՝ հանրային պահանջի հետ:

Ժողովրդի և շարժման առաջնորդների հետ երկխոսություն սկսելուն այլընտրանք չկա:

Այս իշխանության միակ ողջամիտ քայլը հանրային պահանջն ընդունելն ու խաղաղ հեռանալն է: Սա է պետության ու պետականության կործանումը կանխելու միակ ճանապարհը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: