երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահելու գործընթացն այնքան էլ ճիշտ չէ և չի մոռացվելու․ Ալեն Սիմոնյան

Այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահելու գործընթացն այնքան էլ ճիշտ չէ և չի մոռացվելու․ Ալեն Սիմոնյան

ՀՀ-ում իշխանությունը, կառավարությունը փոխում է մի սուբյեկտ՝ ՀՀ քաղաքացին, ոչ թե գործարար, ոչ թե աշխատատու, ոչ թե ինչ-որ խումբ մարդիկ: Այս մասին այսօր ՔՊ գասենյակի մոտ նիստից հետո լրագրոնղերի հետ ասաց Ալեն Սիմոնյանը։ 

Անդրադառնալով "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ  Գագիկ Ծառուկյանի կոշտ քննադատոիթյանը իշխանության հասցեին` նա ասաց, որ այդ հայտարարությունները հիմնավծ են անցյալի հիշողությունների վրա, երբ համագործակցում էր ՀՀԿ-ի հետ։ Ըատ նրա,  Գագիկ Քառուկյանը նախկինում Հանրապետական կուսակցության համագործակցության ժամանակ երևի կարողանում էր տարբեր քաղաքական հայտարարություններով սակարկել այն ժամանակվա իշխող ուժի հետ, մեր դեպքում դա չի անցնի: 

Նա նշեց, որ իշխանությունները չեն պատժի Ծառուկյանին քրեական գործերով, սակայն պետք չի գործած քրեական հանցագործությունները քաղաքական գործունեությամբ քողարկել: Կան քաղաքական ուժեր, որոնք անցյալի նկատմամբ նոստալգիյա ունեն, բայց անցյալին վերադարձ չկա և այդ ուժերը ֆալստարթ արեցին:   

«Պարոն Ծառուկյանի հայտարարությունն ինչ-որ չափով ուրախալի էր, որովհետեւ այնուամենայնիվ, ինչ տեղի է ունենում, կարելի է կոչել կոորդինատների ճշտում քաղաքական դաշտում»,-նշեց նա  և շեշտեց,որ հեղափոխությունը բոլորին հնարավորություն է տվել զրոյական կետից սկսել, ովքեր կօգտվեն, կօգտվեն, ովքեր օգտվեցին, օգտվեցին, ովքեր՝ ոչ, ոչ: 

Նա նաև ընդգծեց, որ իրենք միշտ էլ հուսալի դաշնակից են համարել ՀՀ քաղաքացիներին․ «Երբևիցե իրենց չենք դավաճանել և չենք դավաճանելու»,-ասաց Սիմոնյանը։

Սիմոնյանը նաև ընդգծեց, որ այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահելու գործընթացն այնքան էլ ճիշտ չէ և չի մոռացվելու։ Մնացածը կարճ ժամանակում իր տեղը կընկնի:

«Ես վստահ եմ, որ երեկ հնչած այն արտահայտությունը, թե պատրաստ են քննարկումների բոլորի հետ, իրականում չի համապատասխանում իրականությունը: Շատ տարբեր ինֆորմացիաներից ելնելով, ես վստահ եմ, գիտեմ, որ այդ հանդիպումներն արդեն տեղի են ունեցել, այդ խոսակցություններն արդեն տեղի են ունեցել: Մեզ համար, ՀՀ քաղաքացիների համար շատ ավելի ճիշտ ու լավ կլինի, որ բյուրեղացման պրոցես գնա և բոլորն իմանան, թե ով ով է: Քանի որ շատ հաճախ քաղաքական պրոցեսներն ԱԺ-ում, օրինակ, թաքնվում են ինչ-որ իրավական ձևակերպումների մեջ, որոնց մեջ մարդիկ ոչ հաճախ են խորանում»,- ասաց նա։

Նա նաև հավելեց, որ երբ ընդդիմությունը հստակ օրակարգ կձևավորի, թե իր ուզածը ինչ է, մենք կորոշենք անդրադառնալ դրան, թե ոչ, բայց կատեգորիկ քննադատությունը արժանանում է կատեգորիկ պատասխանների:

  • Կիսվել: