երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այս ամենը շատ արագ կբացահայտվի. Վանեցյանը՝ ԱԱԾ-ի ձերբակալությունների մասին

Այս ամենը շատ արագ կբացահայտվի. Վանեցյանը՝ ԱԱԾ-ի ձերբակալությունների մասին

Շինծու գործ է։ Այս մասին այսօր ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրառնալով ԱԱԾ-ի կողմից ձերբակալություններին։

«Ես համոզված եմ, որ այս ամենը շատ արագ կբացահայտվի»,- ասաց Վանեցյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ձերբակալվել են ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը, քաղաքացիներ Մհեր Ավագյանը և Արամ Սարգսյանը:

ԱԱԾ էին բերման ենթարկվել նաեւ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ու սահմանադրագոտ Գոհար Մելոյանը, ովքեր այնուհետեւ ազատ են արձակվել։

  • Կիսվել: