ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այո, ես պարոն Ծառուկյանի առաջարկությամբ եմ դարձել փոխվարչապետ․ Մհեր Գրիգորյան

Այո, ես պարոն Ծառուկյանի առաջարկությամբ եմ դարձել փոխվարչապետ․ Մհեր Գրիգորյան

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հիշեցրին, որ նա այս կառավարության կազմում է առաջադրվել «Բարգավաճ Հայաստանի» քվոտայով։

«Այո, ես պարոն Ծառուկյանի առաջարկությամբ եմ դարձել փոխվարչապետ», -իր հերթին արձագանքեց փոխվարչապետը։

Դիտարկմանը, թե հիմա ընդդիմությունը կառավարությանը քննադատում է համաճարակի դեմ պայքարը ձախողելու համար, Մհեր Գրիգորյանը արձագանքեց, որ նման հայտարարությունները սոսկ հայտարարություններ են և որպեսզի հիմնավոր լինեն պետք է ներկայացվեն փաստեր։

«Եթե լինեն փաստեր, մենք նոր միայն քննարկումը կծավալենք ողջամիտ դիսկուրսի շրջանակներում», -հավելեց նա։

  • Կիսվել: