երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Այն ուժերը, որոնք այսօր փորձում են հասնել վարչապետի հրաժարականի, դատապարտված են ձախողման. Անվտանգության խորհրդի քարտուղար

Այն ուժերը, որոնք այսօր փորձում են հասնել վարչապետի հրաժարականի, դատապարտված են ձախողման. Անվտանգության խորհրդի քարտուղար

Այն ուժերը որոնք այսօր փորձում են հասնել վարչապետի հրաժարականի դատապարտված են ձախողման, քանզի դրա համար ոչ մի ինստիտուցիոնալ հիմքեր չկան: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա նաև հավելեց, որ այդ ուժերը իրենց առաջ քաշած քաղակական օրակարգը իրագործելու ռեսուրս էլ չունեն: «Օրինակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրել է իր նախկին աջակիցների մի մեծ բանակ և այսօր մաքսիմում կարող է հույս դնել մոտ 25 հազար աջակիցների վրա»,- հավաստեց ԱԽ քարտուղարը:

Նա նաև հավաստեց, որ Հայաստանում պետական հեղաշրջումը բացառվում է, քանզի պետական համակարգը շատ կուռ է աշխատում: Խոսելով ուժայինների ազատումների մասին` Գրիգորյանը բացառեց ներքին քաղաքական պրոցեսների հետ նրանց պաշտոնանկությունների փոխկապակցվածությունը:

Ըստ Գրիգորյանի ազատումները պայմանավորված էին կորոնավիրուսային մարտահրավերներին էֆեկտիվ դիմակայելու հետ:

  • Կիսվել: