երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այն, ինչը մերը չէ, վերադարձվելու է Ադրբեջանին, նույն կերպ Ադրբեջանը պետք է վերադարձնի այն տարածքները, որոնք օկուպացրել է․ Արմեն Խաչատրյան

Այն, ինչը մերը չէ, վերադարձվելու է Ադրբեջանին, նույն կերպ Ադրբեջանը պետք է վերադարձնի այն տարածքները, որոնք օկուպացրել է․ Արմեն Խաչատրյան

Այն, ինչը մերը չէ, վերադարձվելու է Ադրբեջանին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Նույն կերպ, Ադրբեջանը պետք է վերադարձնի այն տարածքները, որոնք օկուպացրել է»,- նշեց նա։

«Երևանը միջազգայնորեն ճանաչված քարտեզ ունի, սահմաններ ունի, մենք դա որևէ մեկի հետ չպետք է համաձայնեցնենք. դա Ալմաթիի հռչակագրով հաստատված քարտեզն է»,- նշեց ՔՊ-ականը։

Արմեն Խաչատրյանն ասաց, թե գործընթացը սկսվել է ու ամեն ձևով պետք է առաջ տանել։

Լրագրողի դիտարմանը, թե միայն Հայաստանի իշխանությունն է ասում, որ Տավուշի գյուղերն ադրբեջանական են՝ նա արձագանքեց. «Դուք կասկածո՞ւմ եք, որ քարտեզով դրանք ադրբեջանական են, լո՞ւրջ եք ասում»։

 

  • Կիսվել: