չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Ցավոք սրտի, մեր ոստիկանությունը վաղուց արդեն վախ չի ներշնչում. Արմեն Խաչատրյան

Ցավոք սրտի, մեր ոստիկանությունը վաղուց արդեն վախ չի ներշնչում. Արմեն Խաչատրյան

Որեւէ անհանգստություն չկա, սովորական հանրահավաք է, այսպիսի հանրահավաքներ տասնյակ, հարյուր անգամ եղել են վերջին տարիների ընթացքում, ավելի մեծ ու ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ հանրահավաքներ են եղել: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Բաղրամյան պողոտայում մի քանի տասնյակ մարդ է հավաքված, մինչդեռ հսկայական ոստիկանական ուժեր են կենտրոնացած ԱԺ-ի մոտ, արդյոք անհանգստացած է իշխանությունը եւ ինչից:

«Ոստիկանությունը միշտ կարողացել է իր առջեւ դրված խնդիրները բավականին հանգիստ ռեժիմում լուծել: Սա հերթական հանրահավաքներից մեկն է:

Եթե իրավապահները գտել են, որ այսքան ուժեր պետք է ներգրավեն, ուրեմն անհրաժեշտ է այդպես անել»:

Հարցին՝ արդյոք իշխանությունը ցանկանում է այդկերպ վախի մթնոլորտ ստեղծել, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Հայաստանում մարդ կա, որ վախենում է իշխանության ներկայացուցիչ ոստիկանից: Մեր ոստիկանությունը վաղուց արդեն վախ չի ներշնչում, երբեմն էլ ցավոք սրտի չի ներշնչում»:

  • Կիսվել: