երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ընդդիմության «սրբազան շարժման» այս գործելաոճը իրական ռիսկեր է ստեղծում նաև քաղաքացիական բախումների համար․ Խաչատրյան

Ընդդիմության «սրբազան շարժման» այս գործելաոճը իրական ռիսկեր է ստեղծում նաև քաղաքացիական բախումների համար․ Խաչատրյան

«Մի իրականության մեջ՝  աղետ, զոհված  և վիրավորված հայրենակիցներ Տավուշում, Լոռիում,  երկրին և բազմաթիվ  մարդկանց  պատճառված  խոշոր վնասներ, իսկ մի այլ իրականության մեջ՝  Տավուշի և հայրենիքի «փրկության» շարժման հայրենասիրության, հայրենիքի, միասնության, Աստծո, սրբության, փրկության, օրհնության, սրբազանության, իշխանափոխության մասին շոու-ակցիա, առավոտյան ժամերին փողոցները փակելով երկիրն  առավելագույնս կաթվածահար անելու փորձեր»։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ շարունակելով.

«ՀՀ սահմանադրությունը երշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու քաղաքական իրավունքներն ու ազատությունները այդ թվում նաև խաղաղ հավաքներ, ցույցեր անելը, բայց այդ իրավունքների իրացումը չպետք է զանգվածաբար խախտի նույն սահմանադրությամբ ամրագրված այլոց ( ՀՀ բնակիչների) իրավունքներն ու ազատությունները։

Ընդդիմության «սրբազան շարժման» այս գործելաոճը իրական ռիսկեր է ստեղծում նաև քաղաքացիական բախումների համար։

Չի կարելի փորձության ենթարկել մեր քաղաքացիների համբերությունը։

ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ու սահմանադրությամբ ամրագրված իրավունքները, ինչպես նաև` ՀՀ սահմանադրական կարգը ապահովելու  համար  իրավապահ համակարգը իրացնում և իրացնելու է օրենքով սահմանված լիազորությունները»:

  • Կիսվել: