ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այն, ինչ վարչապետը ասել է հանդիպման ընթացքում, հնչել է հրապարակային տիրույթում. Սուրեն Սահակյան

Այն, ինչ վարչապետը ասել է հանդիպման ընթացքում, հնչել է հրապարակային տիրույթում. Սուրեն Սահակյան

Վարչապետը իր դիրքորոշումը չի հայտնել, համաձայնվել է հնչած շատ կարծիքների հետ և այն, ինչ վարչապետը ասել է հանդիպման ընթացքում, հնչել է հրապարակային տիրույթում։ Այս մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։

Նա նշեց, որ հանդիպմանն արտախորհրդարանական ուժերը ներկայացրել են ստեղծված իրավիճակի հետ կապված իրենց դիրքորոշումը, քննարկվել է Արցախի անկախության ճանաչման հարցը և տարբեր կողմերի դիրքորոշումը, բայց վերջնական որոշում չի եղել, քանի որ հանդիպումն այդ ֆորմատի չէր:

Հարցին, թե հանդիպման ժամանակ արդյո՞ք խոսվել է դավաճանների մասին, որի մասին վարչապետը օրեր առաջ հայտարարություն էր արել, Սահակյանը նշեց, որ հպանցիկ անդրադարձ եղել է, խոսքը հիմնականում գնացել է ընդհանուր տիրող մթնոլորտի մասին, և ոչ թե կոնկրետ դավաճանների մասին:

Իսկ թե ի՞նչ փուլում են բանակցությունները, Սուրեն Սահակյանը նշեց.

«Ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում և այն կետը, որից պետք է սկսել բանակցությունները, կոնկրետ պահին է որոշվելու, ոչ թե հիմա»:

  • Կիսվել: