հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այն, ինչ հրապարակավ ասվում է, ու այն, ինչը քննարկվում է, նույնն են. Սիմոնյանը` նիստում քննարկումների մասին

Այն, ինչ հրապարակավ ասվում է, ու այն, ինչը քննարկվում է, նույնն են. Սիմոնյանը` նիստում քննարկումների մասին

Շատ հնարավոր է, որ գալիք շաբաթ արտահերթ խորհրդարանական նիստ ունենանք: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ խոսելով քիչ առաջ ավարտված «Իմ քայլը» խմբակցության նիստի մասին, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը:

ՍԺ փոխխոսնակը հայտնեց, որ այսօրվա նիստում ելույթ է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո հնչել են հարցեր:

Հարցին, թե ինչու էր նիստին մասնակցում նաև Հակոբ Արշակյանը, Սիմոնյանն ասաց, որ վերջինս կուսակցության վարչության անդամ է. «Ինչո՞ւ պետք է չգար»:

Քննարկվել են արդյո՞ք հարցեր, որոնք վերաբերում են Ռոբերտ Քոչարյանին և Գագիկ Ծառուկյանին:

Սիմոնյանը նշեց, որ քննարկվել է ստեղծված իրավիճակը. «Քննարկվել է ստեղծված իրավիճակը, որևիցե նոր բան չկա ասելու: Դուք ամեն ինչ շատ լավ գիտեք: Այն, ինչ հրապարակավ ասվում է, ու այն, ինչը քննարկվում է, նույնն են: Մենք բազմիցս ապացուցել ենք, որ նույն բանն ենք ասում ու խոսում»:

  • Կիսվել: