երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարց չի քննարկվում. Սարգիս Խանդանյան

Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարց չի քննարկվում. Սարգիս Խանդանյան

Ոչ ՔՊ կուսակցությունում, ոչ խմբակցությունում նման հարց չի քննարկվում: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթանում ՔՊ պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին լրագրողները հարց ուղղեցին, թե արդյո՞ք ԱԺ իշխող խմբակցությունում քննարկվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը․ «Այդպիսի հարց չկա օրակարգում  և չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա»։ 

Խանդանյանը նաև հավելեց․ «ԱԺ-ն 2021-ին ընտրել է ԱԺ նախագահ, որը շարունակում է իրականացնել իր գործառույթները  և այլ տիպի քննարկում մեր խմբակցությունում չկա»։

  • Կիսվել: