հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ատոմակայանի վերակառուցման համար ռուսական վարկից հրաժարումը` հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների առկայության նշան չէ. նախարար

Ատոմակայանի վերակառուցման համար ռուսական վարկից հրաժարումը` հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների առկայության նշան չէ. նախարար

Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները կայուն, ռազմավարական, գործընկերային են և շարունակում են այդպես լինել, այսօր հայտարարեց Տարածքային կառավարուման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով InfoPort.am-ի հարցին՝ արդյոք Հայկական Ատոմակայանի վերակառուցման համար ռուսական վարկից հրաժարվել հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների հետևանք են։

Այդուհանդերձ, նախարարի խոսքով, Հայաստանում վարկերի օգտագործման խնդիր կա։

«Մենք ժառանգել ենք վարկային միջոցներ, որոնց սպառման ժամկետները կամ ավարտվել են, կամ սպառման փուլում են։ Ուղղակի այս փուլում մեզ համար գտել ենք, որ ավելի շահեկան է այլ վարկային միջոցներից, կամ մեր ունեցած ֆինանսական միջոցներից տրամադրել բյուջետային վարկ և լուծել մեր առջև ծառացած խնդիրը»,- հավելեց Սուրեն Պապիկյանը։

Նախարարը հավելեց, որ ծրագրի իրականացնողը «Ռոսատոմ» ընկերությունն է, որի հետ պայմանագրերը առկա են և ֆինանսական միջոցների տրամադրման արդյունքում աշխատանքները կշարունակվեն։

Նշենք, որ օրերս Պապիկյանը հայտնել էր, որ Հայաստանը հրաժարվել էր Ատոմակայանի վերակառուցման համար ռուսական վարկից` հավելելով, որ այդ միջոցները կտրամադրվեն ՀՀ միջոցներից: Այդ որոշումը նա բացատրել էր առկա վարկային խնդիրներով:

  • Կիսվել: