հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պատգամավոր Արմեն Խաչատրյանը ուշագրավ մանրամասներ է պատմել Միքայել Մինասյանի մասին

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը ուշագրավ մանրամասներ է պատմել Միքայել Մինասյանի մասին

Իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը ուշագրավ մանրամասներ է պատմել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի մասին։ Նա, մասնավորապես, գրել  է․

«Վերջերս տեղեկություններ էին պտտվում այն մասին, որ Մ. Մինասյանը սկսել է չափից շատ հոգեմետ դեղամիջոցներ օգտագործել, որ նրա հետ աշխատում են հոգեբաններ, որ նրա ընկերները փորձում են քաջալերել նրան, հանել սթրեսային վիճակից, որ խոհանոցային ֆիլմերի նկարահանման համար ներգրավվում են թանկ վարձատրվող ռեժիսորներ, սցենարիստներ, սոցիոլոգներ, քաղտեխնոլոգներ, դիզայներներ և այլն։

Տեղեկությունների իրական կամ ոչ իրական լինելն այդքան էլ հետաքրքիր չէր, այդ իսկ պատճառով երբևէ փորձ չեմ արել պարզելու դրանց իսկությունը։ Դիտելով խոհանոցային այս ֆիլմերը՝ առաջին անգամ փորձեցի խորամուխ լինել այս ամենի մեջ և հասկացա, որ այդ տեղեկությունները շատ մոտ են իրական լինելուն։

Առողջություն բոլորին»։

  • Կիսվել: