երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ասում է՝ ինձ համար կարմիր գիծ է «Զանգեզուրի միջանցքը». բժիշկ-ազատամարտիկը չի հավատում Փաշինյանի խոսքին

Ասում է՝ ինձ համար կարմիր գիծ է «Զանգեզուրի միջանցքը». բժիշկ-ազատամարտիկը չի հավատում Փաշինյանի խոսքին

Պահn օրհասական է, մենք գտնվում ենք դժոխքի մեջ, դժոխքի մեջ փնտրում ենք լույս եւ ակնկալում ենք, որ ինչ-որ մեկը մեզ համար պետք է այն վառի։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Դավաճաններ մի փնտրեք, մենք դավաճանված ենք մեր բոլոր արտաքին դերակատարների կողմից: Էդ մեկը հասկանալի է, բայց նաեւ դավաճանված ենք ներքին դերակատարների կողմից։ Տունը նստելով հարց չենք լուծելու, հետեւաբար պետք է դուրս գանք պայքարի: Ես ձեզ խնդրում եմ՝ ամեն օր մի զարթնեք, որպես նապոլեոնբոնապարտներ, այլ արթնացեք որպես զինվորներ, վստահեք այս հարթակին, քանի որ վերջին երեք տարում չի եղել այլ հարթակ, որ միանաք դրան՛՛:

Ըստ տոնոյանի՝ այս հարթակը բաց է, բայց պատասխանատվությունը կիսողը չկա՝ ծայրահեղ ծանր վիճակի պատճառով․ ՛՛Մենք պետք է պետության հետեւից գնանք, նրան սատար կանգնենք, բայց պետության այն ղեկավարը, որը 2020 թվին եկավ իշխանության սիրո եւ հանդուրժողականության քարոզով, ո՞ւր է այդ սերն ու հանդուրժողականությունը, չկա։ 2021 թվին ստոր տականքի նման խաբեց ժողովրդին, ՛՛Անջատում հանուն Արցախի փրկության՛՛ սուտ գաղափարով կորզեց մեր ժողովրդի քվեն, ասաց՝ խաղաղություն եմ բերելու, բայց պատերազմներ բերեց, վերջում էլ Արցախն էլ տվեց։ Ասում է՝ ինձ համար կարմիր գիծ է ՛՛Զանգեզուրի միջանցքը՛՛, ես չեմ հավատում, սուտ է ասում, պայմանավորվել է արդեն՝ հերթական կեղծ պատերազմը պետք է սարքի, Եռաբլուրը պետք է եռապատկի՝ նոր հանգստանա: Վերջում պետք է ասի՝ կռիվ արեցի, որ Հայաստանի մյուս մասը փրկեի՛՛:

Տոնոյանի խոսքով՝ Փաշինյանը հանձնելու է նաեւ անկլավները եւ ադրբեջանցիներին բնակեցնելու է Հայաստանի շրջաններում։

՛՛Վաղն Արցախից 120 դիակ են բերելու. մենք արցախցիների դեմքին ո՞նց ենք նայելու...՛՛,-եզարփակեց բժիշկ-ազատամարտիկը:

  • Կիսվել: