ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Օրիորդ ջան, քո ի՞նչն է պակաս, որ դու իմ բացակայությամբ ԱԺ նիստերի դահլիճում բամբասում ես ինձնից. Գևորգ Պետրոսյանը՝ Լիլիթ Մակունցին

Օրիորդ ջան, քո ի՞նչն է պակաս, որ դու իմ բացակայությամբ ԱԺ նիստերի դահլիճում բամբասում ես ինձնից. Գևորգ Պետրոսյանը՝ Լիլիթ Մակունցին

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պատասխանել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, ով այսօր հայտարարել էր, որ Պետրոսյանն ընդհանրապես որևէ բարեկրթության սահման ու նորմ չի պահպանում. :

 

«Բարեկրթության թագուհի Մակունցն է...

Ասա, օրիորդ ջան, քո ի՞նչն է պակաս, որ դու իմ բացակայությամբ ԱԺ նիստերի դահլիճում բամբասում ես ինձնից:

Ինչի՞ համար...

Կարող ա՞ այլ պատճառներ կան (հլը մտածի)...

Դե քեզ օրենքներից չեմ հարցնի, քանզի օրենքների հետ մազաչափ աղերս չունես, իսկ այ քո կատարած աշխատանքի արդյունքը պարզ դարձավ քո աշակերտ Նիկոլ Փաշինյանի՝ BBC-ի լրագրողի հետ ունեցած անգլերեն հարցազրույցի ընթացքում...

Ասում են՝ էդ հարցազրույցից հետո գերեզմանից փախել են անգլերեն լեզվի մի շարք հայտնի հանգուցյալ գիտակներ՝ մեկը մեկին հարցնելով, թե տեսնես ո՞վ ա եղել Նիկոլ Փաշինյանի անգլերենի ուսուցիչը....»-գրել է ԲՀԿ-ականը:

  • Կիսվել: