երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Առուշանյանի ու Փարսյանի հաղթանակի մեջ այնքան իշխանություն-ընդդիմություն գործոնը դեր չխաղաց, որքան իրենց անձը. Զաքարյան

Առուշանյանի ու Փարսյանի հաղթանակի մեջ այնքան իշխանություն-ընդդիմություն գործոնը դեր չխաղաց, որքան իրենց անձը. Զաքարյան

Ես ուզում եմ հավատալ այն տեսակետին, որ չի լինելու միջանցք, եւ շատ կուզեմ, որ եղած կասկածներն այդ մասով փարատվեն: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Մեղրիի նախկին քաղաքապետ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանը:

Անդրադառնալով նրան, որ շատերը պահանջում են ընդդիմությունից վայր դնել մանդատները, քանի որ աշխատանքը ԱԺ-ում արդյունավետ չի, Զաքարյանն ասաց, որ եթե պետության շահը պահանջի, իրենք կարող են նաեւ գնալ այդ քայլին:

Ինչ վերաբերում է Մեղրիի համայնքապետ ընտրված Բագրատ Զաքարյանին, որը ներկայացնում է «Հանրապետություն» կուսակցությունը, ԱԺ պատգամավորն ասաց, որ ինքն օպտիմիստ է եւ շատ կցանկանար, որ նա հաջողեր իր աշխատանքում. «Եղել է ազատ, արդար ընտրություն, Մեղրիի բնկաչությունն իր ընտրությունը կատարել է: Անկախ հաղթած թեկնածուի անձից, ես հաջողություն եմ մաղթում եւ պատրաստ եմ իմ ուժերի ներածին չափով աջակցել, եթե իրենց կողմից կլինի առաջարկություն»:

Նա խոսեց նաեւ Սյունիքում ՏԻՄ ընտրություններում Առուշ Առոշանյանի եւ Գեւորգ Փարսյանի հաղթանակին՝ նշելով, որ այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ նրանք իրենց ցուցաբերել են որպես գերարդյունավետ կառավարիչներ, ժողովուրդն էլ գնահատել է. «Սա այնքան իշխանություն-ընդդիմություն գործոնը դեր չխաղաց, որքան իրենց անձը: Բայց, իհարկե, ոչ արդյունավետ սահմանի պաշտպանությունն իր դերն ունեցավ ժողովրդի կարծիքում»:

  • Կիսվել: