շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արթուր Դավթյանը՝ հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի քրեական գործերի մասին

Արթուր Դավթյանը՝ հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի քրեական գործերի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործի վերաբերյալ հարց ուղղեց:

«Իմ որոշմամբ վերաբացվել է այդ քրեական գործով նախաքննությունը: Քրեական գործով մեծ անելիք կա՝ ինչպես քննչական գործողությունների, այնպես էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների առումով: Վստահորեն կարող եմ ասել, որ դատախազական ներգործության բոլոր միջոցներն անհրաժեշտ պահին կիրառվել և կիրառվում են՝ այդ քերական գործով մեղավոր անձանց պատասխանատվության հարցը լուծելու համար»,- ասաց Դավթյանը:

Ինչ վերաբերում է «Մարտի 1»-ի վերաբերյալ քրեական գործին՝ Դավթյանը նշեց.

«Այն հանրային հետաքրքրություն ունի 2 ուղղությամբ: Մեկը դատարանում գտնվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական գործն է, մյուսը՝ նախաքննության փուլում գտնվող քրեական գործի այլ հանգամանքների, այդ թվում նաև՝ սպանությունների բացահայտումը»:

  • Կիսվել: