հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արծվաշենն անկլավ չի եղել, աստիճանաբար զիջել են Հայաստանին պատկանող հարակից հողերը. Վարդան Խաչատրյան

Արծվաշենն անկլավ չի եղել, աստիճանաբար զիջել են Հայաստանին պատկանող հարակից հողերը. Վարդան Խաչատրյան

Արծվաշենն անկլավ չի եղել, աստիճանաբար զիջել են հարակից հողերը, որոնք պատկանում են Հայաստանին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը:

Խոսելով սահմանազատման մասին՝ նա նշեց, որ պետք է մանրամասն ուսումնասիրել, թե որ թվակականի քարտեզներով պետք է կատարվի սահմանագծման աշխատանքները:

Նա հիշեցրեց, որ 1980-ական թվականներին հօգուտ Հայաստանի տեղի է ունեցել սահմանազատում և Հայաստանին են վերադարձվել այն տարածքները, որոնք Ադրբեջանը վերցրել  էր:

«Խորհրդային միության ժամանակ Ադրբեջանը դիմել էր և անասուններին արածեցնելու համար ինչ-որ տարածքներ խնդրել: Եվ  Հայաստանի ինքնիշխան տարածքներից ժամանակավորապես մասնահանում է եղել և դա թվում է, թե դարձել է հավերժ»,- նկատեց Խաչատրյանը՝ հավելելով, որ սահմանազատումը պետք է կատարել 1928 թվականի քարտեզներով և  ոչ թե 1975-ի:

  • Կիսվել: