ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արտերկրում մեր դիվանագետները բավական համեստ պայմաններում են ապրում. Զոհրաբ Մնացականյան

Արտերկրում մեր դիվանագետները բավական համեստ պայմաններում են ապրում. Զոհրաբ Մնացականյան

Արտաքին գործերի նախարարությունում և պետական ծառայության այլ հատվածներում աշխատավարձերի համապատասխանեցման խնդիր կա, այդ մասին այսօր Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ ներկայացնելով կատարողականը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Աշխատավարձերի որոշ աճ անհրաժեշտություն կա: Այդ հարցի հետաձգումը պահպանում է անկայունությունը գերատեսչության համար՝ արդյունավետ քաղաքականություն իրականացնելու առումով»,- ընդգծեց Մնացականյանը:

ԱԳ բարձրաստիճան պաշտոնյան նկատեց, որ շատերի շրջանում կա որոշ թյուրընկալում, թե երբ դիվանագետները գնում են արտերկրում աշխատելու, միանգամից սկսում է ամեն ինչ լավ լինել:

«Դա այդպես չէ: Արտերկրում մեր դիվանագետները բավական համեստ պայմաններում են ապրում»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: