ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը նպատակ ունի հետաձգելու Փաշինյան Նիկոլի անփառունակ ռեժիմի մոտալուտ վախճանը․ Ասրյան

Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը նպատակ ունի հետաձգելու Փաշինյան Նիկոլի անփառունակ ռեժիմի մոտալուտ վախճանը․ Ասրյան

Հայաստանում երեկ տեղի ունեցած իրադարձությունները հստակ ապացուցեցին այն իրողությունը, որ Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը որևէ կապ չունի Հայաստանում մոլեգնող կորոնովիրուսային համաճարակի կանխարգելման հետ և բացառապես նպատակ ունի հետաձգելու Փաշինյան Նիկոլի անփառունակ ռեժիմի մոտալուտ վախճանը: Այս մասին իր հայտարարության մեջ նշել է «Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ  Ասրյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Երեկ Հայաստանի Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը, քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքի սահմանափակումը ցույց տվեցին, որ համաժողովրդական ալիքի վրա իշխանության եկած և ժողովրդին հուսախաբ արած Հայաստանի գործող իշխանությունը վախենում է ժողովրդական ընդվզման ամենափոքր դրսևորումից, և նրա միակ հենարանը մնացել են ԱԱԾ-ի և ոստիկանության ռեպրեսիվ մեթոդները:

Ելնելով վերոնշյալից՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը դատապարտո՛ւմ է երեկվա՝ Հայաստանի իշխանությունների կողմից Հայաստանի Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ կիրառված բռնությունները և պահանջո՛ւմ խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը մեկ անգամ ևս հաստատում է իր դիրքորոշումը. Հայաստանում ժողովրդավարությունն այլընտրանք չունի, և ժողովրդի աջակցությունը կորցրած ու իր ժողովրդի հետ բռնությամբ խոսող իշխանությունը պետք է շուտափույթ հեռացվի:

 

Փաշինյան Նիկոլի և նրա հակաժողովրդական-հակազգային ռեժիմի հեռացումը պետք է տեղի ունենա նույնպիսի հզոր համաժողովրդական պայքարի արդյունքում, որպիսին նրան բերել է իշխանության:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը վերահաստատում է համաժողովրդական ընդվզումն առաջնորդելու իր հստակ որոշումը, և հայտարարում, որ ո՛չ մի Արտակարգ դրության ռեժիմ չի կարող խոչընդոտ հանդիսանալ՝ Հայաստանում ժողովրդավարական և ազգային-պետական իշխանություն ձևավորելու համար:

 

  • Կիսվել: