կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արտահերթ ընտրություններ չեն սպասվում, իշխանության գործերը վատ չեն, նավը չի խորտակվում․ Մարուքյան

Արտահերթ ընտրություններ չեն սպասվում, իշխանության գործերը վատ չեն, նավը չի խորտակվում․ Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով ՀՀ  նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը «տխմարագույն հեքիաթներ» որակումը տվեց քննարկումներին, որ  իր հրաժարականը պայմանավորված է արտահերթ ընտրություններով։ Նա նաև հայտարարեց՝  ինքը իշխանության նավը չի լքում։ Ըստ Մարուքյանի՝ այդ նավը չի խորտակվում, ջրի վրա է։

«Տեսել եմ մամուլի արձագանքները, որ ահա, սպասվող արտահերթ ընտրությունների նախաշեմին նա դուրս եկավ։ Միանշանակ ասում եմ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն սպասվում։ Սահմանադրական հանրաքվե մինչև ընտրությունները, գոնե այս պահի դրությամբ՝ իմ ունեցած տեղեկատվությամբ, չի սպասվում։ Էլեկտորալ շրջան չկա։

Հաջորդը՝ «իշխանական նավը խորտակվում է, և ահա այդ նավը լքում են»․ տխմարագույն հեքիաթներ են։ Իշխանական նավը չի խորտակվում, իշխանությունը Երևանի ընտրություններում 32 տոկոս ձայն է հավաքել, իսկ դա նշանակում է, որ մարզերում կարող է ավելին հավաքել, հետևաբար, իշխանության գործերը ներքաղաքական իմաստով վատ չեն։

Իմ հրաժարականի դիմում ներկայացնելը կապ չունի մամուլում շրջանառվող այս պարզունակ թեզերի հետ»,- ասաց Մարուքյանը։

  • Կիսվել: