հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արսեն Թորոսյանը պատասխանել է Արթուր Վանեցյանի վերջին հայտարարությանը

Արսեն Թորոսյանը պատասխանել է Արթուր Վանեցյանի վերջին հայտարարությանը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է Արթուր Վանեցյանի վերջին հայտարարությանը.

«Վանեցյան Արթուրի հակաճգնաժամային կառավարության առողջապահության նախարարի ձեր թեկնածուն՝

1.Վարդանյան Արամ (հայտնի է, որպես Վստրեչի Ապեր)
2.Հայրապետյան Ռուբեն (հայտնի է, որպես Նեմեց Ռուբո)
3.Ավագյան Կարեն (հայտնի է, որպես Փուչիկ Կարեն)»,-գրել է նա:

Ավելի վաղ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը գրել էր.

«Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական և սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։ Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից»

 

 

 

  • Կիսվել: