չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Առնվազն 10-15 օրից մենք կնկատենք թվերի նվազումը. Արա Բաբլոյանը՝ կորոնավիրուսային իրավիճակի մասին

Առնվազն 10-15 օրից մենք կնկատենք թվերի նվազումը. Արա Բաբլոյանը՝ կորոնավիրուսային իրավիճակի մասին

Կարծում եմ՝ առնվազն 10-15 օրից կնկատենք թվերի նվազումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդության հնարավոր կանխատեսումներին։

«Կանխատեսումները հետևյալն են, որ այն միջոցառումները, որոնք իրականացվում են, պետք է լինեն շարունակական։ Պատկերացնում եմ, որ առնվազն 10-15 օրից մենք կնկատենք իջեցումը։ Եթե շարունակական պահենք ռեժիմը, կարող ենք հաղթահարել առնվազն 2 ամսից, ոչ լրիվ բայց նվազեցնենք թիվը»,- ասել է նա։

Բաբլոյանը նշել է, որ այս էտապում առողջապահությունն անում է իր հնարավորության սահմաններում ամեն ինչ. «Մնացածն էլ պետք է հանրությունն ու կազմակերպությունները կարողանան ապահովել, որպեսզի դեպքերը չլինեն շատ, որովհետև առողջապահությունն անսահամանափակ չի կարող սպասարկել»։

  • Կիսվել: