հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կհրապարակվի ազգային անվտանգության ռազմավարությունը․ Արմեն Գրիգորյան

Կհրապարակվի ազգային անվտանգության ռազմավարությունը․ Արմեն Գրիգորյան

Ժողովրդավարացման լայնածավալ գործընթացը վերաբերում է նաեւ անվտանգությանը: Այս մասին «Անվտանգության ոլորտի բարեփոխումներն ու արդյունավետ կառավարումը» թեմայով վեբինարի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Վստահ եմ, որ պրոցեսը, որը, կարելի է ասել, որ սկսվեց փետրվարին, հաջողություն է գրանցում: Բարեփոխումների եւ ժողովրդավարացման ընտրված ուղին կբարձրացնի անվտանգության մակարդակը»,-ասաց Գրիգորյանը։

Ըստ նրա՝ շուտով կհրապարակվի ազգային անվտանգության ռազմավարությունը: Ռազմավարությունից մեկն այն է, որ դրա ստեղծմանը մասնակցում են նաեւ ԱԺ հանձնաժողովները, ինչպես նաեւ քաղաքացիական հանրությունն ու փորձագետները:   

  • Կիսվել: