հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արձանագրված հիմնական խախտումները վերաբերել են քվեարկության գաղտնիության հետ կապված հարցերին. Իոաննիսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

Արձանագրված հիմնական խախտումները վերաբերել են քվեարկության գաղտնիության հետ կապված հարցերին. Իոաննիսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն ամփոփել է ՏԻՄ ընտրությունները: Խոսելով նախընտրական քարոզարշավի մասին՝ դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոանիսյանն ասաց, որ առավել տարածված խախտումներն են եղել քարզչական պաստառներին առնչվող խնդիրները, պաստառները չսահմանված վայրում փակցնելը, ինչպես նաև սահմանված վայրերում փակցված պաստառները վնասելը, պատռելը, պոկելը:

«Դիտարկման ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ առանց անձի կարծիքը հարցնելու՝ նրան ներառել են ընտրական հանձնաժողովի աշխատանքներում և ընտրական ցուցակներում»,- նշեց Իոաննիսյանը:

Ինչ վերաբերում է քվեարկության օրվան, Իոաննիսյանը նշեց, որ արձանագրված հիմնական խախտումները վերաբերել են քվեարկության գաղտնիության հետ կապված հարցերին:

«Մասնավորապես, 19 տեղամասում արձանագրվել են դեպքեր, երբ այլ անձն է մտել քվեախցիկ: Դիտորդներն արձանագրել են, որ այդ դեպքերն ավելի շատ եղել են չիմացության հետևանք, չեն կրել զանգվածային պատկեր: Եղել են բնակավայրեր, որտեղ «օգնողների» ինստիտուտն է բավականին տարածված եղել: Հաճախ մեր դիտորդները տեսնում էին, որ օգնողը քվեախցիկում ոչ թե օգնում է, որ ընտրողն իր կամքն արտահայտի, այլ դե ֆակտո ընտրում է ընտրողի փոխարեն»,- ասաց Իոաննիսյանը:

  • Կիսվել: