չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Արդյունավետ ոստիկանություն ունենալու համար անհրաժեշտ է, որ ոստիկանն օրենքի սահմաններում գործելիս կաշկանդված չլինի և չենթարկվի անհարկի քննադատության. նախարար

Արդյունավետ ոստիկանություն ունենալու համար անհրաժեշտ է, որ ոստիկանն օրենքի սահմաններում գործելիս կաշկանդված չլինի և չենթարկվի անհարկի քննադատության. նախարար

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անդրադարձել է այսօր սոցիալական ցանցում տարածված քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութին, որը հասարակական մեծ արձագանք է ստացել:

Այս առնչությամբ նա մասնավորապես ասել է.

«Տեսանյութի սկզբի վայրկյաններից էլ ակնհայտ է, որ ոստիկաններից մեկի գլխարկը գետնի վրա է, սակայն դրան նախորդած գործողությունները, ներառյալ ոստիկանի՝ օրինական պահանջին չենթարկվելու քաղաքացու ենթադրվող վարքագիծն ու գործողությունները տեսանելի չեն: Հետևաբար նաև ակնհայտ է, որ «բաց թողեք, գալիս եմ» հայտարարությանը նախորդած քաղաքացու վարքագծին ականատես լինելու պայմաններում է միայն հնարավոր կանխատեսել և գնահատել հայտարարության արժանահավատությունը և հետևաբար ոստիկանության գործողությունների՝ համաչափությունը։ Հ. Գ. արդյունավետ ոստիկանություն ունենալու համար անհրաժեշտ է, որ ոստիկանն օրենքի սահմաններում գործելիս կաշկանդված չլինի և չենթարկվի անհարկի քննադատության»:

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես մի քանի ոստիկան ուժի միջոցով փորձում են ստիպել մի քաղաքացու դիմակ հագնել: Տեսանյութը վրդովմունք է առաջացրել հանրային որոշ շրջանակներում:

  • Կիսվել: