ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արդար ընտրություններով ստացել եք ժողովրդի մանդատը՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները. Շիմոնիտեն՝ Փաշինյանին

Արդար ընտրություններով ստացել եք ժողովրդի մանդատը՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները. Շիմոնիտեն՝ Փաշինյանին

Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն ևս մեկ անգամ ընդգծել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ազատ և արդար լինելը:

Շիմոնիտեն այս մասին նշել է «Թվիթեր»-ի իր էջում՝ կից հրապարակելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար:

«Ազատ և արդար ընտրությունների միջոցով Դուք ստացել եք հայ ժողովրդի հզոր մանդատը ՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները և փնտրելու խաղաղություն՝ տարածաշրջանում: Մաղթում եմ Ձեզ հաջողություն»,-գրել է Լիտվայի վարչապետը:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-ից պաշտոնական այցով Լիտվայում է: Երկու երկրների վարչապետները հոկտեմբերի 4-ին հանդիպումից հետո լրատվամիջոցների համար հանդես են եկել հայտարարությամբ, պատասխանել հարցերի:

  • Կիսվել: