չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արցախյան այս պատերազմում սպիտակ ֆոսֆորի կիրառման բոլոր փաստերը ուղարկել եմ միջազգային կառույցներին․ ծանրագույն այրվածքներով այս պահին դեռ 8 զինծառայող ունենք․ Զոհրաբյան

Արցախյան այս պատերազմում սպիտակ ֆոսֆորի կիրառման բոլոր փաստերը ուղարկել եմ միջազգային կառույցներին․ ծանրագույն այրվածքներով այս պահին դեռ 8 զինծառայող ունենք․ Զոհրաբյան

Այսօր այցելեցի Այրվածքաբանության ազգային կենտրոն. ադրբեջանական զինուժի կողմից կիրառված սպիտակ ֆոսֆորից ստացված ծանրագույն այրվածքներով այս պահին դեռ 8 զինծառայող ունենք։ Այս մասին իր գրառման մեջ նշել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
 
"Սպիտակ ֆոսֆորից այրվածքներ ստացած մեր մյուս զինվորներն արդեն դուրս են գրվել, բայց դեռ երկար վերականգնողական բուժում պիտի ստանան։
Սպիտակ ֆոսֆորը զանգվածային քիմիական ոչնչացման զինատեսակ է, ինչը Ադրբեջանը կիրառեց այս պատերազմում։
 
Միջազգային բոլոր կոնվենցիաներով քիմիական զանգվածային ոչնչացման զենք հանդիսացող սպիտակ ֆոսֆորի կիրառումը համարվում է ռազմական հանցագործություն։
Արցախյան այս պատերազմում սպիտակ ֆոսֆորի կիրառման դեպքերն ու բոլոր փաստերը ուղարկել եմ միջազգային կառույցներին։
 
Ադրբեջանը պետք է ճանաչվի ռազմական հանցագործ",- նշել է նա։

  • Կիսվել: