հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Արցախը հայկական է, Արցախի հիմնախնդիրը ոչ մեկ իրավունք չունի փակելու. Իսրայելյան

Արցախը հայկական է, Արցախի հիմնախնդիրը ոչ մեկ իրավունք չունի փակելու. Իսրայելյան

Կարգավիճակը մեզ հնարավորություն է տալիս, որ մենք գոնե մեր էությունը, հողի, ունեցվածքի պատկանելիությունը, կարողանանք դրանով ամրապնդել. վաղը  կլինի հնարավորություն, կգա մի լավ օր, Ադրբեջանը կվերանա, կարող է երկրաշարժ լինի, ջրհեղեղ լինի, ինչ–որ բան էդ երկրի հետ լինի, որ մենք կարողանանք մեր իրավունքների, մեր կարգավիճակի հիման վրա հետ վերադառնանք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17–ին, ԱԺ–ի դիմաց արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը։

«Մենք այդ հողի տերն ենք, Արցախը հայկական է, Արցախի հիմնախնդիրը ոչ մեկը իրավունք չունի փակելու, ժողովրդի անունից ոչ մեկն իրավունք չունի խոսելու։ Մենք այսօր, որ Արցախի անունից խոսում ենք, մեր ժառանգներն են, մեր անցյալներն են փոխանցել այդ իրավունքը մեզ։ Այդ իրավունքին այսօր մենք տեր ենք, որ հետո փոխանցենք մեր ապագա սերունդներին։

Արցախի պետականության ինստիտուտը, կարևոր ինստիտուտ է, մենք չպիտի հրաժարվենք դրանից։ Այո, պարտվել ենք, պարտության են տարել, բայց հազարամյա տարիների պատմություն ունեցող ազգը պիտի ինքն իրեն այնպես դրսևորի, որ այդ նույն հազարամյա տարիների պատմությունը ունենա շարունակականություն։

Հիմա ես ԱԺ ֆրակցիաների ղեկավարներին խնդրում եմ գան մեզ հետ հանդիպելու, մեր պահանջներին ներկայացնելու և լսումներ կազմակերպելու»,–ասաց նա։

  • Կիսվել: