երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ով հակառակը կասի՝ կբացահայտի իր կոլաբորացիոնիստ տեսակը․ Ասպրամ Կրպեյան

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ով հակառակը կասի՝ կբացահայտի իր կոլաբորացիոնիստ տեսակը․ Ասպրամ Կրպեյան

Մենք այստեղ հավաքվել ենք շատ կարևոր արձանագրումներ անելու. նախ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում․ դրա համար ամենանվիրական զոհողությունն է մատուցվել հայրենիքին և հայ մարդուն։ Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ՀՅԴ և ՀՀԿ երիտասարդական կառույցների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ ԱԳՆ շենքի առջև հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

«Բոլոր նրանք, ովքեր կհանդգնեն այլ դիրքորոշում արտահայտել այս հարցի վերաբերյալ՝ կբացահայտեն իրենց կոլաբորացիոնիստ տեսակը, թուրք-ադրբեջանական օրակարգի առաջմղումը և դրա սպասարկումը։ Ցավոք, այսօր հայկական պետականությունը ղեկավարում է հենց այդ տեսակը, որը պատեհ-անպատեհ առիթով սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը։ Բացի սպասարկելուց, փորձում է պարտադրել այդ օրակարգը հայ մարդուն, իրեն արտոնում է բանակցելու և որոշելու հայ մարդու ապագան ու ներկան»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա արեց երկրորդ արձանագրումը՝ համասփյուռ հայ ժողովրդի արդար դատը սակարկման ենթակա չէ. «Բոլոր նրանք, ովքեր կհանդգնեն այս օրակարգը սակարկման առարկա դարձնել, կփաստեն իրենց թուրք-ադրբեջանական տանդեմի, օրակարգի սպասարկու լինելը»։

«Մեր պայքարը չի ավարտվելու, քանի դեռ չենք ազատվել թուրք-ադրբեջանական տանդեմի  օրակարգը սպասարկողներից, չենք վերականգնել մեզանից դավադրաբար խլված  հայրենիքի տարածքային ամբողջականությունը։ Արցախահայության ինքնորոշման իրավունքը սակարկելի չէ, հայ մարդու արժանապատվությունը սակարկելի չէ, հայ դատը սակարկելի չէ»,- հայտարարեց Ասպրամ Կրպեյանը։

  • Կիսվել: