երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք բոյկոտել տեղի ընտրությունները. Ժիրայր Սեֆիլյան

Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք բոյկոտել տեղի ընտրությունները. Ժիրայր Սեֆիլյան

Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք բոյկոտել տեղի ընտրությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

«Պատրաստվել մարզպետ նշանակելու շարժման

Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք բոյկոտել տեղի ընտրությունները։ 

Դրանք օտարին ծառայող մաֆիայի տարբեր թևերի միջև պայքարի ասպարեզ են դարձել և կարող են հանգեցնել ծանր հետևանքների։

Կեղծ ու ապազգային ընտրությունների փոխարեն կոչ ենք անում պատրաստվել Արցախում մարզպետի նշանակման շարժման։

Մի շարժման, որ Ստեփանակերտի մաֆիային տապալելուց հետո պետք է պաշտոնական Երևանին ստիպի վերացնելու Արցախի միացման արհեստական խոչընդոտները և նշանակելու մարզպետ»։

  • Կիսվել: