կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Արցախի դրոշն արդեն ծածանվում է Աշտարակում, Կապանում, Սպիտակում և Վանաձորում. «Հայաստան» դաշինք

Արցախի դրոշն արդեն ծածանվում է Աշտարակում, Կապանում, Սպիտակում և Վանաձորում. «Հայաստան» դաշինք

Արցախի դրոշն արդեն ծածանվում է Աշտարակում, Կապանում, Սպիտակում և Վանաձորում: Այս մասին տեղեկանում ենք ՛՛Հայաստան՛՛ դաշինքի ֆեյսբուքյան էջից:

՛՛Երևանի Ազատության հրապարակում ընդդիմության հայտարարած՝ հանուն Արցախի և Հայաստանի պայքարին արձագանքել են նաև Սյունիքում։ «Հայաստան, ոտքի՛ հանուն Արցախի» կոչը հնչել է Կապանում, որտեղ և տեղադրվել է Արցախի պետական դրոշը։

Համազգային դիմադրության շարժման մասնակիցներն արդեն բարձրացրել են Արցախի դրոշը Արտաշատում, Սպիտակում, Վանաձորում։ Հայկական երկրորդ պետության գլխավոր խորհրդանիշը շարունակում է ծածանվել նաև Երևանի սրտում։

«Հայաստան, ոտքի՛ հանուն Արցախի» կոչը հնչելու է նաև հանրապետության մյուս մարզերում։ Համազգային դիմադրության շարժման մասնակիցների ջանքերով՛՛,-ասված է գրառման մեջ:

  • Կիսվել: