ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի անկախության ու մեր գոյության պայքարը դարձել է միջազգային սակարկման առարկա. Հայկ Մամիջանյան

Արցախի անկախության ու մեր գոյության պայքարը դարձել է միջազգային սակարկման առարկա. Հայկ Մամիջանյան

Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ ասաց՝ մենք պայմանավորվել էինք հումանիտար եւ տեխնիկական բանակցությունների վերաբերյալ, բայց զարմանալիորեն դարձավ վերաինտեգրման բանակցություն. Սուտ է ասում, որովհետեւ նոյեմբերի 9-ից սկսած Ադրբեջանի բոլոր պաշտոնյաները եւ նախագահը բազմիցս ասել են, որ Ստեփանակերտի հետ բանակցելու են բացառապես վերաինտեգրացիայի տրամաբանության մեջ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Իրենք դա գիտեին եւ գիտակցաբար են տարել Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների»:

Մամիջանյանը նաեւ հայտարարեց, որ Հայաստանը դարձել է բախման ու հարաբերությունները պարզելու կետ. «Մեզ համար նվիրական պայքարը, այն է՝ Արցախի անկախության ու մեր գոյության պայքարը, դարձել է միջազգային  սակարկման առարկա, դրա պատասխանատվությունը 100 տոկոսով  Նիկոլ Փաշինյանինն է, որովհետև ինքը հստակ արտաքին քաղաքականություն չի վարել ու վաշխառությամբ է զբաղվել», - ասաց նա:

  • Կիսվել: