երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները

Ապրիլի 15-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
 
Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 19-20-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան պաշտոնական այցի նախապատրաստմանը, այդ թվում՝ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը։
 
Երկու երկրների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման շուրջ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետագա քայլերի վրա։  Անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի աջակցությամբ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարներին։ 

  • Կիսվել: