շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Առանց ժամանակավոր կացարանի մնացած 77 անօթևանի խնդիր արդեն լուծվել է (տեսանյութ)

Առանց ժամանակավոր կացարանի մնացած 77 անօթևանի խնդիր արդեն լուծվել է (տեսանյութ)

Տարեվերջին պետության և անօթևան անձանց կացարան տրամադրող հիմնադրամներից մեկի միջև պայմանագիրն ավարտվեց. քանի որ տվյալ կառույցը գործում էր էական խախտումներով, նոր մրցույթի մասնակցելու հնարավորություն չստացավ։ Այս մասին հայտնում են կառավարությունից։
 
Այս ամենի հետևանքով առանց ժամանակավոր կացարանի մնացած 77 անօթևանի խնդիր արդեն լուծվել է, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նրանց տեղավորել է Երևանի N1 տուն-ինտերնատի տարածքում։ Դրան կից առանձին մասնաշենքը հիմա վերանորոգում են, որ դժվարին իրավիճակում հայտնված մարդիկ առավել բարվոք պայմաններում ապրեն։
 
 

  • Կիսվել: