Արամ Ա-ն ընդունել է հայկական կուսակցությունների ներկայացուցիչներին
Երկուշաբթի, 6 Մայիս 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր գրասենյակում ընդունեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակության Լիբանանի վարիչ մարմնի ատենապետ Վանիկ Տագէսյան, Հայ Յեղափոխական Դաշնակցության կեդրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունի եւ Ռամկավար Ազատական Կուսակցության Լիբանանի շրջանային վարչության ատենապետ դոկտ. Ավետիս Տագեսյան։ Հայտնում են Կլիլիկիայի կաթողիկոսարարանից:
Վեհափառ Հայրապետը ողջունեց միջ-կուսակցական գործակցությունը եւ կարեւորությամբ շեշտեց այն ավելի ծավալելու հրամայականը։
Ներկաները, իրենց կարգին, դարձյալ հանձնառու եղան գործակցական ոգով շարունակելու իրենց հավաքական քննարկումները ընդհանրապես Հայաստանն ու հայ ժողովուրդը եւ մասնավորաբար Լիբանանի հայությանը հուզող հարցերի շուրջ։