երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Առաջին մեծ բայղուշությունը արեց համազգային փեսան, երբ իր սերիալներից մեկում արած հայտարարություններով վտանգեց մեր երկիրը․ Անդրանիկ Քոչարյան

Առաջին մեծ բայղուշությունը արեց համազգային փեսան, երբ իր սերիալներից մեկում արած հայտարարություններով վտանգեց մեր երկիրը․ Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ-ում պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քնարկման ժամանակ ափսոսանք հայտնեց, որ խորհրդարանում ներկա չէ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։

«Այս կատարողականը կարևոր է նաև այն առումով, որ վերջին օրերի քննարկումները միտված էին կառավարության «անհաջողություններին», արդյունքում նրանք եզրահանգումների էին գալիս, որ 97 տոկոսը պետք է փոխվի, 100 տոկոսը պետք է փոխվի։ Բայց այդ քննարկումների արդյունքում օրվա մեջ մի քանի անգամ Մանուկյան Արտակի, Ֆինանսների նախարարի և այլ իրավասու մարդկանց հետ քննարկում էի՝ վերջը սով լինելո՞ւ է, թե չէ։ Մինչև բուն անվտանգային հարցերին անցնելը, վերջին ժամանակներում սկսեցին հայտնվել բայղուշներ ու ու անել բայղուշություններ։ Առաջին մեծ բայղուշությունը իմ համար արեց համազգային փեսան (նկատի ունի Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին-խմբ․), երբ իր սերիալներից մեկում անդրադարձ կատարեց մեր անվտանգության ոլորտին, բանակի ձեռքբերումներին։ Ընդ որում՝ արեց շատ վատ եղանակով և ըստ էության վտանգեց մեր երկիրը», -հայտարարեց Անդրանիկ Քոչրայանը։

Իշխանական պատգամավորը ակնարկելով Հրանտ Բագրատյանին և Դավիթ Շահնազարյանին, նրանց որակեց «մեգատնտեսագետ» և «Հաագայի դատարանի հարցով մեգափորձագետ», ասաց, որ նրանք իրենց հայտարարույուններով վտանգել են Հայաստանի անվտանգությունը։

«Այդ ամենը այն աստիճանի հասավ, որ պատերզմող երկրի հակառակորդին հուշեցին, որ կարող են նաև սկսել հարձակումներ։ ես ուզում եմ այդ ընկերներին ասել՝ դուք պատերազմ եք հայտարարում մեր սեփական ժողովրդին։ Բայց դուք այդ պատերազմը պարտվել եք, որովհետև այսօրվա մեր երկրի անվտանգությունը ապահովում է լեգիտիմ մեծամասնությունը», -հայտարարեց Քոչարյանը՝ ընդգծելով, որ երկիրը գտնվում է կայուն հիմքերի վրա։                                            

 

  • Կիսվել: