կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Առաջիկայում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները կժամանեն Հայաստան

Առաջիկայում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները կժամանեն Հայաստան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆելը ժամանում է Հայաստան: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Բաբաջանյանը։

Նա նաև հավաստել է, որ առաջիկայում Հայաստան կայցելի նաև Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր․ «Մեր, այսպես կոչված, ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները, ռուսաֆոբ մոլագարության մեջ ձգտելով չեղարկել ՌԴ-ի հետ կապված ամեն բան, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը՝ հայտարարելով, որ չեն շփվի մեզ հետ այդ ձևաչափում»։
 

  • Կիսվել: