երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ապաշրջափակումը կնշանակի «հայկական խաչմերուկի» կոնցեպտի իրականացում. ԱԽ քարտուղար

Ապաշրջափակումը կնշանակի «հայկական խաչմերուկի» կոնցեպտի իրականացում. ԱԽ քարտուղար

Երևանը բարձր է գնահատում Վաշինգտոնի գործադրած ջանքերը հայ-ադրբեջանական բանակցություններն առաջ մղելու հարցում, «Ամերիկայի ձայնին» ասել է Արմեն Գրիգորյանը, ով Վաշինգտոն կատարած իր այցի շրջանակում հանդիպել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի և այլ պաշտոնյաների հետ։

Աղբյուրի հետ զրույցում, խոսելով Վաշինգտոն կատարած իր այցի մասին, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ այցը կրում է հիմնականում երկկողմանի բնույթ։ Պատասխանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություների վերաբերյալ հարցին ՝ Գրիգորյանը շեշտել է, որ բոլոր բանակցությունները փոխլրացնող են, և բոլոր տեղերում օրակարգը գրեթե նույն է:

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ բանակցային գործընթացում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք դեռևս չեն գտել իրենց լուծումները: 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

  • Կիսվել: