Անտարբեր ենք. Սիմոնյանը՝ ընդդիմադիր ուժերի ենթադրվող հուշագրի մասին
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ընդդիմադիր ուժերի միջև հուշագիր ստորագրելու հնարավորությանը և իրենց դիրքորոշումը բնորոշեց մեկ բառով՝ անտարբերություն:
Նա, մասնավորապես, նշեց. «30 տարի հուշագրեր են ստորագրել, ի դեպ, նույն մարդիկ՝ Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստանը»: Նման գործընթացներ են սկսել, ահավոր անտարբեր ենք վերաբերվում, ավելին ասեմ ՝ այս մասին հարց էս 2 ժամվա ընթացքում նույնիսկ չհնչեց էլ»:


