ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Աննա Վարդապետյանի մուտքը դատախազություն հարթ չի անցնի. «Իրավունք»

Աննա Վարդապետյանի մուտքը դատախազություն հարթ չի անցնի. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Այն, որ այս օրերին հարաբերական լռություն են պահպանում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, բոլորովին էլ չի նշանակում, թե նրանք հետ են կանգնել իրենց պահանջներից:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ավարտն ու նրան փոխարինելու եկող Աննա Վարդապետյանի պաշտոնի ստանձնումը հարթ չի անցի: Զոհվածների ծնողներն ու հարազատները, նրանց աջակիցները պատրաստվում են հուժկու ակցիաների, որի մեկնարկը կտրվի հենց գլխավոր դատախազության դիմաց, ինչի համար այս անգամ որոշել են ամենայն մանրամասնությամբ պատրաստվել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: