կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թքել չի կարելի. Եթե գլխավոր դատախազը քրեական հետապնդում չի հարուցելու, ուրեմն անե՞նք. Աննա Վարդապետյան

Թքել չի կարելի. Եթե գլխավոր դատախազը քրեական հետապնդում չի հարուցելու, ուրեմն անե՞նք. Աննա Վարդապետյան

Ուրբաթ օրը լրագրողը ճեպազրույցի ժամանակ ինձ հարց ուղղեց՝ թքել կարելի՞ է. Ոչ, թքել չի կարելի, լրագրողին ուղիղ պարզաբանել եմ: Այս մասին այսօր Ազգային ժողովում եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Ամեն ինչ չէ քրեորեն պատժելի, բայց արդյոք մենք այն հասարակությունն ենք, որի հետ միայն քրեական օրենսգրով պետք է խոսել: Եթե գլխավոր դատախազը քրեական հետապնդում չի հարուցելու, ուրեմն անե՞նք, ուրեմն կարելի՞ է: Հետո էլգանք, ասենք՝ դատախազ,, ինչու չես հանրային քրեական հետապնդում հարուցում, եթե հանցակազմ չկա»,-ասաց նա:
 

Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի առաջ Կասկադում մի երիասարդ Ալեն Սիմոնյանին անվանել է դավաճան: Սիմոնյանի թիկնապահները բռնել են երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել է երիտասարդին և թքել նրա դեմքին:

  • Կիսվել: