երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Անկախ ընտրության արդյունքներից իրականացնելու եմ իմ հիմնական առաքելությունը՝ արդարադատությունը. Թադևոսյան

Անկախ ընտրության արդյունքներից իրականացնելու եմ իմ հիմնական առաքելությունը՝ արդարադատությունը. Թադևոսյան

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ նիստի ընթացքում պատգամավորների բարձրաձայնած տեսակետներին: Որոշ պատգամավորներ նշել էին, որ Թադևոսյանը մի շարք հարցերի խուսափողական պատասխան է տալիս: Այդ հարցերը հիմնականում առնչվում էին քաղաքական գործընթացներին: Պատգամավորները ակնկալում էին թեկնածուից այդ հարցերի վերաբերյալ իրավական գնահատական տալ:

«Ես հասկանում եմ, որ ակնկալիքները շատ են ցանկացած դատավորից, առավել ևս՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուից: Ես հասկանում եմ, որ դուք կուզենայիք լսել շատ կոնկրետ պատասխաններ և այն հարցերը, որոնք դուք հնչեցնում եք, դրանք հասարակությանը հուզող հարցեր են»,-ասաց նա:

 

Նա ասաց՝ գիտակցում է, որ հարցի պատասխանները կարող են չգոհացնել և դա կարող է ինչ-որ կերպ անդրադառնալ ընտրության արդյունքների վրա: «Անկախ ընտրության արդյունքներից ես իջնելու եմ այս ամբիոնից, հեռանալու եմ այս շենքից և գնալու եմ իրականացնելու իմ հիմնական առաքելությունը՝ արդարադատությունը և դա ոչ մի կապ չունի ընտրության արդյունքների հետ»:

  • Կիսվել: