երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
«Անհրաժեշտ է վերջ դնել Հայաստանի զինմանը». Ալիև

«Անհրաժեշտ է վերջ դնել Հայաստանի զինմանը». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը  կարծում է, որ ՛՛անհրաժեշտ է վերջ դնել Հայաստանի զինմանը՛՛: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Ալիեւն ասել է, որ  Ադրբեջանը ՛՛որպես ոչ բարեկամական քայլ կընկալի Հայաստանին զինելու համար այլ երկրների կողմից միջոցների հատկացումը՛՛։

՛՛Հայաստանն ինքը փող չունի զենք գնելու համար եւ երբեք չի ունեցել: Եթե նորից գումար հատկացվի Հայաստանի սպառազինության համար, ապա մենք դա կգնահատենք որպես ոչ բարեկամական քայլ եւ կգործենք դրա համաձայն»,-ասել է նա:

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ ՛՛եթե Երեւանին սպառազինության համար վարկեր չտրվեին, ապա գործընթացը չէր հանգեցնի պատերազմի՛՛։

  • Կիսվել: